Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու դեմ՝ բաց երկնքի տակ։ Հանդիպումը կկայանա Գյումրիի Բարեկամության այգում՝ ժամը 20:00-ին։ Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։
Հայ-չեխական հոկեյի երեկոն անցկացվել է Գյումրիում նաև մեկ տարի առաջ։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի խոսքերով՝ միջոցառումն արդեն կարելի է համարել լավ ավանդույթ։
«Այս հանդիպումը հոկեյի և ընկերության իսկական տոն է, որն արդեն ունի իր պատմությունը։ Վստահ եմ՝ այս անգամ էլ սպասվում է յուրահատուկ երեկո և վառ էմոցիաներ», — նշել է Արամ Սարգսյանը։
Նշվում է, որ ընկերական հանդիպման մուտքն ազատ է։
























































