Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտությունը։ Ֆրանսիացի գոլահարը, ով Լիսաբոնում դարձավ դուբլի հեղինակ (ընթացիկ մրցաշրջանում հասցնելով իր գոլերի թիվը 13-ի), խստորեն քննադատել է թիմի մոտեցումը։
Խաղի մեկնարկի և մեղավորության մասին
«Ֆուտբոլում հանդիպումները սկսվում են մեկնարկային րոպեից, ոչ թե 45-րդ, ուստի, ի վերջո, պարտությունն օրինաչափ էր։ Չեմ կարող ասել, որ արժանի չէինք պարտության, քանի որ բավարար լավ չխաղացինք հաղթելու համար։ Նրանք լավ խաղացին, իսկ մենք՝ ոչ։
«Բենֆիկայի» դեմ դրսում խաղալը միշտ էլ բարդ է։ Մենք դա գիտեինք նախապես, և կարծում եմ՝ տեղի ունեցածը մեր մեղքն է»։
Տակտիկայի և ցանկության մասին
«Առաջին գնդակների և մենապայքարների հաղթանակը կախված չէ որակից կամ տակտիկայից, այլ մրցակցից ավելի շատ ցանկություն ունենալուց։ «Բենֆիկան» խաղում էր կյանքի ու մահվան կռիվ տալով, իսկ մենք՝ ոչ։ Դա խաղի մեծագույն խնդիրն էր։
Սկզբում երկու թիմերն էլ լուծելու հարցեր ունեին․ մենք պայքարում էինք Թոփ-8-ի, նրանք՝ Թոփ-24-ի համար։ Մենք տեսանք «Բենֆիկային», բայց կարծես չէինք գիտակցում, թե ինչ է դրված խաղասեղանին»։
Լիսաբոն հնարավոր վերադարձի մասին
«Տեսնենք՝ ինչ կլինի, բայց հնարավոր է՝ մենք դեռ վերադառնանք այստեղ։ Եվ եթե դա տեղի ունենա, մենք կվերադառնանք լրիվ այլ մտադրությամբ»։
























































