Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ներկայիս առաջատար «Արարատ-Արմենիան» մարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբը կիպրոսյան հավաքի ընթացքում կանցկացնի վեց ստուգողական հանդիպում։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կմրցի դանիական «Վեյլեի», «Հոբրոյի», «Լյունգբյուի» և ՀԻԿ-ի, վրացական «Տորպեդո Քութայիսի» ու բուլղարական «Բոտև Վրացա» ակումբների հետ։




























































