«Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը մեկնաբանել է Նիդերլանդների առաջնությունը ավարտելու մասին որոշումը.
«Մենք ամեն դեպքում բարձունքում ենք: Բոլոր այն խոսակցությունները, թե իբր «ԱԶ Ալկմարն» արժանի է չեմպիոնության, քանի որ մեզ 2 անգամ հաղթել է, անհեթեթություն են:
Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը չի՞ հաշվվում հիմա: Ինչպե՞ս ՊՍՎ-ն 2007 թ-ին չեմպիոն դարձավ. մեկ գոլի տարբերությամբ:
Իհարկե, ես կցանկանայի չեմպիոն դառնալ խաղադաշտում, բայց եթե պետք է մեկ չեմպիոն ընտրեմ, ապա ինձ համար դա «Այաքսն» է,»-ասել է Զիեշը;