«Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը խոսել է հաջորդ մրցաշրջանի մեկնարկի մասին, որը նա սկսելու է «Չելսիի» կազմում.
«Երբեք չեմ մտածել այն մասին, թե երբ եմ միանալու «Չելսիին», անկեղծ: Պայմանագրում կա իմ ստորագրությունը, այնպես որ հուլիսի 1-ին ես կլինեմ «Չելսիի» խաղացող: Այլ մտքեր ես չեմ ունեցել:
Գլխավոր հարցն այն է, թե երբ երկրները կբացեն սահմանները, որպեսզի ես ապահով հասնեմ ու խաղամ այնտեղ:
Նաև, իհարկե, կարևոր է լիգայի որոշումը: Ամեն դեպքում, ես չեմ կարող որևէ կերպ ազդել որոշման վրա: Կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,- ասել է Զիեշը:
Հիշեցնենք, որ փետրվարին «Չելսին» 40 մլն եվրոյով պայմանավորվեց Զիեշի տրանսֆերի շորջ: