Աֆրիկայի Ազգերի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում Մոզամբիկի հավաքականը 4-1 հաշվով հաղթել է Սուդանի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Վիտին՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Վիտին փոխարինվեց հանդիպման 66-րդ րոպեին։
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Բրունո Վիլսոնը մեկնարկային րոպեներից մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Աֆրիկայի Ազգերի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում Մոզամբիկի հավաքականը ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Սենեգալի թիմի հետ՝ 1-1։ Նիկոլաս Ջեքսոնի գոլին տանտերերը պատասխանել են Կատամոյի գոլով, որին օգնեց աչքի ընկնել «Փյունիկի» ֆուտբոլիստ Վիտին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Այս հանդիպմանը Մոզամբիկի հավաքականի կազմում ամբողջությամ մասնակցել է նաև «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Բրունո Վիլսոնը, ով նորամուտը նշեց հավաքականում։ Վիտին փոխարինվել է 66-րդ րոպեին։
Մոզամբիկի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին․ մրցակիցը Սուդանի հավաքականն է։



























































