Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարեց, որ անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներում՝ կապված ֆինանսական կանոնների խախտման հետ (մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ)։
Պրեմիեր լիգան նշում է, որ հետաքննության արդյունքների հրապարակումը հնարավոր է դարձել հանձնաժողովի որոշման շնորհիվ, որը Վերաքննիչ խորհուրդը հաստատել է որպես «վերջնական վճիռ»։
«Պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի առանձին՝ անկախ հանձնաժողովի առջև կայանալիք հետագա լսումների ժամանակ։ Պրեմիեր լիգայի կանոնների համաձայն, այս լսումները կանցկացվեն փակ դռների հետևում և կմնան գաղտնի, մինչև դրանց արդյունքները հրապարակման համար հաստատվեն։
Ակումբն իրավունք ունի բողոքարկել անկախ հանձնաժողովի եզրակացությունները և դրա համար ժամանակ ունի մինչև հոկտեմբերի 2-ը։
Պրեմիեր լիգան հանձնառու է ապահովել, որ ամբողջ գործընթացը (ներառյալ ցանկացած բողոքարկում և համապատասխան որոշումների հրապարակումը) հնարավորինս արագ ավարտվի», — հայտարարել է Պրեմիեր լիգան։
























































