Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էշլի Քոուլը, ով սեպտեմբերին ավարտել էր ֆուտբոլային կարիերան, վերադարձել է «Չելսի» ու սկսել է մարզչական գործունեություն ծավալել։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Քոուլը մարզելու է «Չելսիի» Մ-15 թիմը։ 38-ամյա անգլիացին 20 տարվա ֆուտբոլային կարիերայից հետո սկսում է մարզչական գործունեություն ծավալել։
Էշլի Քոուլը «կապույտների» կազմում հանդես է եկել 2006-2014 թվականների ընթացքում։ «Չելսիի» կազմում 2012 թվականին նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Քոուլի վերջին ակումբը եղել է «Դերբի Քաունթին»։