«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը ամռանը կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիիում»: «Երկնագույնները» 80 միլիոն եվրո կառաջարկի Ռուիսի համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ նեապոլյան ակումբին բավարարում է «Արքայական ակումբի» առաջարկը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» և «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված են 23-ամյա ֆուտբոլիստով:
Ռուիսը Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2023 թվականին: