«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում (3-0) կատալոնացիների ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի կարմիր քարտի դրվագը։
«Առաջին դեղին քարտի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել. պետք է նրա հետ խոսեմ և վերանայեմ դրվագի կրկնությունները։ Ինչ վերաբերում է երկրորդին, նա չպետք է այդպես խաղար։ Ֆուտբոլում այսպիսի բաներ պատահում են, բայց սա նման գործողության համար հարմար պահ կամ իրավիճակ չէր»,– ասել է Ֆլիկը։
Այս խաղից հետո «ազնվականները» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում 10 միավորով 5-րդ տեղում են, իսկ «կապտանռնագույնները»՝ 7 միավորով 15-րդ տեղում։


























































