UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Դանիել Կորմիեն (DC) ESPN MMA-ի եթերում վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոպուրիայի ամենավտանգավոր մրցակիցն է։
Ըստ Կորմիեի՝ Ծառուկյանի մարտաոճը առավելագույնս մոտ է լեգենդար Իսլամ Մախաչևի ոճին, ինչը նրան դարձնում է չափազանց անհարմար մրցակից Տոպուրիայի համար։
«Եթե Իսլամ Մախաչևն այժմ կիսամիջին քաշային կարգի չեմպիոն է, ապա, կարծում եմ՝ աշխարհի լավագույն երկու թեթևքաշայինները Արմանն ու Իլիան են, և դա անվիճելի է։
Արմանը խոշոր է, ուժեղ, տիրապետում է հիանալի ըմբշամարտի և հարվածային տեխնիկայի։ Ես հավատում եմ, որ Ծառուկյանը ամենասարսափելի մղձավանջն է Իլիա Տոպուրիայի երկրպագուների համար»։
Խոսելով Տոպուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի մասին՝ DC-ն ընդգծել է Արմանի եզակի առավելությունը. «Եթե կա մեկը, ով կարող է կրկնել Մախաչևի խաղը, դա հենց Արման Ծառուկյանն է»։


























































