«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստելինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցած խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խմբային փուլի 3-րդ տուրում անգլիացին իր թիմին օգնեց 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տանել «Ատալանտայի» նկատմամբ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Քվեարկությամբ Ստերլինգը գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային: