«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել նոր կենտրոնական հարձակվողի հարցում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» որոշել է հրաժարվել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու տարբերակից։ Կատալոնացիները այժմ մտադիր են ամեն ինչ անել՝ «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին իրենց շարքերում տեսնելու համար։
Հարկ է նշել, որ Քեյնի ձեռքբերումը «կապտանռնագույնների» համար կարող է արժենալ Ալվարեսի տրանսֆերային արժեքի կեսը։ Հարձակվողի «Բավարիայի» հետ կնքված պայմանագրում ներառված է 65 միլիոն եվրո հրաժարագնի կետ։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 խաղ, խփել է 24 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։




























































