Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի չորրորդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (1։0)։
«Կան պարտվելու բազմաթիվ ձևեր։ Այս խաղը «Ատլետիկոյի» դեմ դերբիի նման չէր։ Մենք լավ պայքարեցինք և լավ տեսք ունեինք առաջին խաղակեսում, բայց ընդմիջումից հետո կորցրեցինք թափը և դժվարություններ ստեղծեցինք մեզ համար՝ ավելորդ սխալներով։ Խաղը լարված էր և շատ դինամիկ, բայց մեզ պակասում էր սրությունը հարձակման գծում», – ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռեալը» լիգայի փուլի չորս տուրերից հետո ունի 9 միավոր՝ նույնքան, որքան «Լիվերպուլը»։
























































