Երեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում արտագնա խաղ կանցկացնի «Լիվերպուլի» դեմ։
Վերջերս հայտարարվեց, որ «սերուցքայինները» որոշել են խաղից առաջ մարզումներ չանցկացնել «Էնֆիլդում»։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաստատեց այս լուրը և բացատրեց նման որոշման պատճառը։
«Մենք չենք մարզվի «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ։ Նախընտրում ենք մարզվել մեր սեփական մարզաբազայում, քանի որ չենք ցանկանում, որ մեզ նկարահանի 200 տեսախցիկ», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
«Լիվերպուլ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
























































