Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Վերոնային»։
Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին։ Տանտերերի լեհ հարձակվող Արկադիուս Միլիկը դարձավ գոլի հեղինակ։ Երկրորդ կեսում «Նապոլին» նույն Միլիկի շնորհիվ կրկնապատկեց հաշիվը։ Այս անգամ դարպասի գրավումը արձանագրվեց 67-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։
«Նապոլին» 16 միավոր է վաստակում 8 խաղից հետո և բարձրանում է 4-րդ հորիզոնական։ «Վերոնան» մնում է 9 միավորով։