Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) դարձավ ոսկե մեդալակիր։
Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 89 կգ և 91 կգ։ Այս վարժությունում 20-ամյա ծանրորդուհին արժանացավ ոսկե մեդալի։
Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 112 կգ, 116 կգ և 123 կգ։ Այս ձևում նա կրկին առաջինն էր։
Երկամարտի 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։




























































