Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրում «Մալյորկան» սեփական հարկի տակ ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։
Արդեն հայտնի է «արքայական» ակումբի մեկնարկային կազմը։ Զինեդին Զիդանը կազմ է վերադարձրել Տիբո Կուրտուային։ Էդեն Ազարի և Գարեթ Բեյլի բացակայության պարագայում Կարիմ Բենզեմայի հետ հարձակման գծում գործելու են Լուկա Յովիչն ու Վինիսիուսը։
«Ռեալ Մադրիդ» — 13․ Տիբո Կուրտուա, 3. Էդեր Միլիտաո 4․ Սերխիո Ռամոս, 9․ Կարիմ Բենզեմա, 12․ Մարսելո, 14․ Կազեմիրո, 16․ Խամես Ռոդրիգես,18․ Լուկա Յովիչ, 19․ Ալվարո Օդրիոսոլա, 22․ Իսկո, 25․ Վինիսիուս։