Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ չէ բաց թողնել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ու ուզում է նրան բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբը պատրաստ է տարեկան 10 մլն եվրո վճարել Սանչոյին։ Այս պահի դրությամբ 20-ամյա անգլիացին դորտմունդյան թիմում տարեկան 6 մլն եվրո է աշխատում։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոն համաձայնել է տեղափոխվել ՄՅՈՒ։
Սանչոն «Բորուսիա» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից», որի սանն էլ հանդիսանում է։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 7,84 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում նա խփել է 17 գոլ ու դարձել 19 արդյունավետ փոխանցման հեղինակ։