ՀՖՖ Մրցումների բաժինը հաստատել է 2025-2026 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղային օրերն ու ժամերը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի Գավաթ 2025-2026 — 1/8 եզրափակիչ փուլի ժամանակացույց
Զույգեր Ամսաթիվ Ժամ Մարզադաշտ
- «Ուրարտու» – «Վան» — Հոկտեմբերի 28, 19:00, «Ուրարտու-1» մարզադաշտ
- «Սարդարապատ – «Արարատ» — Հոկտեմբերի 30, 15:00, Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ
- «Փյունիկ – «Գանձասար» — Հոկտեմբերի 29, 19:00, Վ. Թումասյանի անվան մարզահամալիր
- «Անդրանիկ» – ԲԿՄԱ — Հոկտեմբերի 29 , 15:00, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
- «Արարատի Արաքս» – «Շիրակ» — Հոկտեմբերի 28, 15:00, Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտ
- «Սյունիք – «ՖԱ Կիլիկիա» — Հոկտեմբերի 30, 15:00, Կապանի «Լեռնագործ» մարզադաշտ
Գործող գավաթակիր «Նոան» և նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից։




























































