«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը արտասովոր վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի ճամբարում։
Մարզումից հետո հավաքականի ավտոբուսը ժամանել է հյուրանոց։ Երբ 25-ամյա ֆուտբոլիստը իջնում էր ավտոբուսից դեպի մայթ, նա կանգնած է եղել բեռնախցիկի դռան մոտ, որտեղ դրված էր ուղեբեռ։ Դժբախտաբար, հարձակվողը կտրուկ հարված է ստացել դռնից՝ ստորին շրթունքին։ Հալանդը սկսել է արյունահոսել և ցավերով մտել է հյուրանոց։
Բժիշկները ստիպված են եղել միջամտել, և արդյունքում Հալանդի շրթունքին դրվել է երեք կար։

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, Նորվեգիայի հավաքականը տնային խաղ կանցկացնի Մոլդովայի դեմ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։




























































