Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է 26 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։

Եվրոպայի գործող չեմպիոնները պայքարը կսկսեն սեպտեմբերի 4-ին Բուլղարիայի դեմ արտագնա խաղով, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն Թուրքիայի ընտրանուն։


























































