Ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է football-espana-ն:
Փարիզյան ակումբը մտադիր է պայմանագիր ստորագրել 21-ամյա մարոկացու հետ, սակայն դորտմունդցիները չեն պատրաստվում պարզապես բաց թողնել ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Հաքիմին այժմ վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում 21-ամյա ֆուտբոլիստի հետ: