«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է, որ պաշտպան Աշրաֆ Հաքիմին տեղափոխվում է ՊՍԺ։
«Գործարքը վերջնական փուլում է։ Անհրաժեշտ է մի քանի ձևականություն ավարտին հասցնել, կարծում եմ՝ շուտով կանենք դա։
Ակնհայտ է, որ ցավալի պահ է, բայց պիտի տնտեսական կայունություն ապահովեմ ակումբին ֆուտբոլային աշխարհի համար այս դժվարին ժամանակներում։
Հաքիմիի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո կարող ենք ազատ շունչ քաշել։ Մեծ հույս ունենք, որ այլևս կարիք չի լինի այլ կարևոր խաղացողների վաճառել։ Ուզում ենք պահպանել մեր թիմի մեծ մասին, որը սկուդետո է նվաճել»,- ասել է Մարոտան Sky Sport Italia-ի եթերում։