«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին մոտ է ՊՍԺ տեղափոխությանը։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ մարոկացու տրանսֆերի գործարքը վերջին փուլում է։ Ֆուտբոլիստն իր գործակալներին հասկացրել է, որ ուզում է միայն փարիզյան թիմին միանալ։ Հաքիմին ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Փարիզցիները խաղացողի տրանսֆերի համար ավելի քան 70 մլն եվրո կվճարեն։
Հաքիմիին հավակնում էր նաև «Չելսին»՝ առաջարկելով իր երեք ֆուտբոլիստներին։