«Ինտերի» կիսապաշտպան Աշրաֆ Հաքիմին չի տեղափոխվի «Չելսի»։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնցիները ցանկացել են 22-ամյա մարոկկացուն փոխանակել Մարկոս Ալոնսոյի հետ, սակայն միլանցիներին այդ գաղափարը դուր չի եկել։ «Ինտերը» պահանջվող գումարը կնվազեցնի մինչև 70 մլն եվրո, բայց դա պետք է մաքուր գումար լինի, ոչ թե գործարքում ներառվեն այլ խաղացողներ։ Հաղորդվում է, որ սրանից հետո ՊՍԺ-ն Հաքիմիի համար պայքարում առաջատար է դարձել։
Հաքիմին «Ինտեր» է տեղափոխվել «Ռեալից» անցած ամառ՝ 40 մլն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում անցկացրած 45 խաղում ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» դիտարկում է «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Ադամ Տրաորեի թեկնածությունը՝ որպես այլընտրանք Հաքիմիին, եթե նրա հարցով չստացվի համաձայնության գալ։