ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն ասել է, որ խաղացողը կցանկանար մի օր նորից «Ռեալ» վերադառնալ։
«Հույս ենք փայփայում, որ Աշրաֆը կվերադառնա «Ռեալ»։ Նա ծնվել ու մեծացել է Մադրիդում, կցանկանար մի օր «Ռեալում» խաղալ»,- գործակալի խոսքերն է փոխանցում El Transistor-ի թվիթերյան էջը։
Հաքիմին «Ռեալի» ակադեմիայի սան է։ Նրա իրավունքները մինչև 2020 պատկանում էին ակումբին, իսկ հետո նա տեղափոխվեց «Ինտեր»։