«Կրասնոդարի» ռուս կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը պատասխանել է այն հարցին, թե ապագայում որ թիմում է երազում խաղալ։
«Ապագայի երազանք՞։ «Մանչեսթեր Սիթի»», – Կրիվցովի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Transfermarkt-ի տվյալներով՝ 23-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։

























































