Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։
««Սաութհեմփթոնը» Սպերցյանի մակարդակին չէ։ Նա պետք է տեղափոխվի թոփ ակումբ։ Նա վարպետ է, նրան պետք է բաց թողնել, քանի որ ուզում է հեռանալ»,- ասել է փորձագետը Match TV հեռուստաալիքի եթերում։
Էդուարդի գործող պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Սպերցյանը մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































