ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղում։
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի։ 67-րդ րոպեին գոլ խփեց Վիտինյան՝ Նունու Մենդեշի փոխանցումից հետո։
Հաջորդ տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 22-ին կընդունի «Անժեին», իսկ «Նանտը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ստրասբուրգի» հետ։
Կիրակնօրյա մյուս խաղերում «Օսերը» 1:0 հաշվով հաղթեց «Լորյանին», «Ստրասբուրգը» նույն հաշվով առավելության հասավ «Մեցի» նկատմամբ, իսկ «Անժեն» 1:0 հաշվով հաղթեց «Փարիզին»։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո




























































