Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 4:1 հաշվով հաղթեց «Գանձասարին»։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլ խփեցին Հելդեր Ֆերեյրան, Գոռ Մանվելյանը, Տակուտո Օշիման և Վիրջիլ Պինսոնը։ «Գանձասարի» կազմում աչքի ընկավ Լուկ Մերիլը։
4-րդ տուրում «Նոան» կընդունի «Վանին», իսկ «Գանձասարը» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ։
Հանդիպման տեսագրությունը՝ ստորև․
Առաջնության մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո



























































