21-ամյա նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկան համալրել է «Ալաշկերտի» կազմը։ Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը թիմ է տեղափոխվել ռուսական «Կրասնոդարից»։
Նդուկան ֆուտբոլային կրթություն ստացել է «Վիստա» ակադեմիայում, հանդես է եկել նաև Տուլայի «Արսենալում» և Սարատովի «Սոկոլում»։
«Ալաշկերտը» Նդուկայի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։




























































