Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծիք է հայտնել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Շատերն ասում էին, որ Սպերցյանը պետք է հեռանար դեռ նախորդ մրցաշրջանից առաջ։ Սակայն Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկին պնդեց, որ նա մնա։ Արդյունքում՝ Սպերցյանը նպաստեց «Կրասնոդարի» չեմպիոնությանը։ Այո, ակումբը պատրաստ է բաց թողնել նրան, բայց արդյո՞ք «Ժիրոնան» ավելի լավն է, քան «Կրասնոդարը»», – ասել է Բիստրովը «Родной футбол» հաղորդման ժամանակ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սպերցյանը կարող է ամռանը տեղափոխվել եվրոպական ակումբ։ Ֆուտբոլիստն ինքը նշել էր, որ ցանկանում է փորձել իր ուժերը մեկ այլ առաջնությունում։
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 24.8 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։




























































