Մադրիդի «Ատլետիկոն» լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Diario AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ 27-ամյա աշխարհի չեմպիոնը համարվում է «Ատլետիկոյի» գլխավոր տրանսֆերային թիրախը ընթացիկ տրանսֆերային պատուհանում։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը վճռական է տրամադրված և ցանկանում է հնարավորինս արագ ավարտին հասցնել գործարքը։
«Տոտենհեմը» Ռոմերոյի համար պահանջում է 70 միլիոն եվրո միանվագ փոխհատուցում, մինչդեռ «ներկնակագործները» պատրաստ են վճարել 55 միլիոն եվրո՝ հավելյալ 15 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում Ռոմերոն լոնդոնյան ակումբի կզմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
























































