Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է «Յուվենտուսում» ունեցած իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Սարին չէր վստահում ինձ: Վերջին ամիսները բավական բարդ անցան ինձ համար:
Մի քանի լավ հանդիպումներ անցկացրի, բայց շարունակում էի չհայտնվել թիմի հիմնական կազմում:
Այդուհանդերձ, ես լավ հիշողություններ ունեմ Թուրինից: Դա մի հետաքրքիր շրջան էր, որը մոտեցավ իր ավարտին», — ասել է Ջանը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը անցած ձմռանը տեղափոխվեց դորտմունդյան ակումբ: Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ: