Թիավարության միջազգային ֆեդերացիան (FISA) ուսումնասիրում է Շանհայում 2021թ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք աշխարհի առաջնության ժամկետները հետաձգելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Օլիմպիական խաղերի տեղափոխման պատճառով առաջացել է քաոս։ Այն հարթելու համար Չինաստանի մարզական օրացույցը, մեծ թվով փոփոխություններ կկրի։
FISA-ն առաջարկել է աշխարհի առաջնությունն անցկացնել Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ամիս շուտ։