Թիավարության միջազգային ֆեդերացիան համավարակի պատճառով չեղարկել է Շանհայում՝ 2021թ. հոկտեմբերի 17-ից 24-ը հատվածում նշանակված աշխարհի առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև մրցումներն այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը, սակայն դժվարություններ են առաջացել այդ հարցում: Պատճառը Ժամանակի սղությունն է՝ մրցաշարը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ չեղյալ էր հայտարարվել նաև 2020թ.-ի աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի Բլեդ քաղաքում: