Մայիսի 12- 13 –ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար մայիսի ութից ուսումնամարզական հավաք կկազմակերպի: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը / նա ծնվել, մեծացել և ապրում է Երևանում / և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:
Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:
Վարկանիշայինի ավարտից հետո նույն Ցեգետ քաղաքում մեր երկրի պատվիրակները կմասնակցեն մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հունգարիայից մեր մարզիկներ Արա Վիրաբյանը և Էդգար Թությանը մարզիչ Շահվալադյանի հետ կմեկնեն Բառնաուլ, որտեղ անցկացվելիք միջազգայինում դարձյալ կմրցեն օլիմպիական ուղեգրերի համար: