Հոլանդացի նախկին պաշտպան Ռոննի Ստամին մինչև 13 տարվա ազատազրկում է սպառնում ավելի քան երկու տոննա կոկաինի մաքսանենգության գործով։ Այս մասին հայտնում է Omroep Brabant-ը։
Հաղորդվում է, որ Ռոննին և նրա եղբայր Ռուդին, ով ներկայումս թաքնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, ներգրավված են միջազգային թմրանյութերի առևտրի գործում։
40-ամյա Ստամը խաղացել է «ՆԱԿ Բրեդա», «Տվենտե», անգլիական «Ուիգան» և բելգիական «Ստանդարդ» ակումբներում։ 2010 թվականին նա «Տվենտեի» կազմում դարձել է Նիդերլանդների չեմպիոն, իսկ 2013-ին «Ուիգանի» հետ հաղթել է Անգլիայի գավաթը։ Նա նաև հանդես է եկել Նիդերլանդների ազգային հավաքականում։