Իսպանիայում նշել են պատճառը, թե ինչու «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ խաղը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ բելգիացին տեղ չի գտել այսպրվա խաղի հայտացուցակում կապված ընտանեկան պատճառների հետ։ Այսօր առավոտյան ծնվել է ֆուտբոլիստի 4-րդ երեխան։