«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է այն մասին, որ ժամանակակից ֆուտբոլիստները չափազանց շատ խաղեր են անցկացնում։
«Վնասվածքները մեծ խնդիրներ են առաջացնում ինչպես ակումբային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Ամեն շաբաթ տեսնում ենք, թե որքան վնասվածքներ են խաղացողները ստանում՝ ներկայացնելով ազգային թիմերը։ Ժամանակակից ֆուտբոլը սպանում է լավագույն խաղացողներին, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ այդքան ահռելի թվով խաղերի մասնակցել։ Ֆուտբոլային ղեկավարները պետք է մտածեն այդ մասին։ Հիմա չափազանց շատ տարբեր մրցաշարեր կան»,- Ֆոնսեկայի խոսաքերն է փոխանցում Football Italia-ն։