«Բավարիայի» ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել մրցաշրջանի հնարավոր շարունակությանը, որը դադարեցված է անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Անցած շաբաթ մյունխենյան թիմը սկսեց մարզվել փոքր խմբերով՝ նպատակ ունենալով պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը: Մարզումներն անցկացվում են ակումբի մարզաբազայում:
Հինգշաբթի օրը գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստել էր բազմազան ծրագրեր խաղացողների համար: Մարզումն ավարտվեց ֆուտբոլային դարթսի (տեգախաղ) զվարճալի մրցաշարով, որին մասնակցում էին ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները: