Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է ATP-ի հարցին, թե ինչն է ամենիշ շատ կարոտում թենիսում կորոնավիրուսով պայմանավորված դադարի ընթացքում։ Ռոջերը զվարճալի պատասխան է տվել։
«Բրեյք-փոյնթերը խաղարկելու անհրաժեշտությունը 🤮», – գրել է 38-ամյա շվեյցարացին։
Վերջին 52 շաբաթների ընթացքում Ֆեդերերը խաղարկել է 70․7%-ը բրեյք-փոյնթերի։ Այս ցուցանիշով նա ATP-ում զիջում է միայն Միլոշ Ռաոնիչին (74.2%) և Ջոն Իզներին (73,8%):