Երկրպագուներին ուշադրություն չեմ դարձնում, ես ունեմ ակումբի նախագահ, որի հետ կորոշենք հետագա անելիքները։ Ինձ հրավիրել են այստեղ, ես 6 ամիս է այստեղ եմ ու ոչ ոք չէր ենթադրում, որ 6 ամսում պիտի սուպերթիմ կառուցեմ։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ուրարտուից» 1-2 հաշվով կրած պարտությունից հետո ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։
«Ամբողջ խաղի ընթացքում մենք առավելություն ունեինք՝ թե՛ թվային, թե՛ խաղային։ Երկու սխալ թույլ տվեցինք․ մեկը՝ անկյունայինից, մյուսը՝ պաշտպանությունից, և չկարողացանք հավաքվել։ Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ ստացվում է։ Հատկապես կոպիտ սխալներ կան պաշտպանությունում»,-ասել է Տարխանովը։
Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսին լսելի են եղել երկրպագուների՝ «Տարխանով out» վանկարկումները, իսկ խաղից հետո «Փյունիկի» երկրպագուների «Sector 18» ակումբը հայտարարությունէ տարածել՝ պահանջելով թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի հրաժարականը:
Մանրամասները՝ տեսանյութում։