«Բավարիայի» նախկին պաշտպան Վիլի Սանյոլը պատմել է, որ մյունխենյան ակումբը հրաժարվել է գնել 5 միլիոն եվրոյով կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին, երբ ֆուտբոլիստը դեռ խաղում էր «Լանսում»: Այդ տարիներին Սանյոլը աշխատել է որպես մյունխենյան ակումբի սկաուտ: Արդյունքում, 2012 թվականին, Վարանը տեղափոխվեց «Ռեալ»:
«Երբ ես աշխատում էի «Բավարիայում», ընկերներիցս մեկը զանգահարեց ինձ և ասաց.«Դուք անպայման պետք է գնաք Լանս և տեսնեք մի շատ տաղանդավոր երիտասարդ խաղացողի»: Առաջին խաղակեսը բավական էր ինձ համար, որպեսզի տեսնեմ, թե որքան հասուն էր Ռաֆայելն այդ ժամանակ:
Ես որոշ կապեր ունեի ֆրանսիական ակումբի հետ, և երկու օր հետո իմացա Վարանի տրանսֆերի գինը, որը տատանվում էր չորսից հինգ միլիոնի սահմաններում: Երբ գործը ներկայացրեցի մարզական տնօրենին, ինձ ասացին, որ 18-ամյա խաղացողի համար դա մի փոքր թանկ է:
Երկու ամիս անց Վարան տաս միլիոնով հեռացավ «Ռեալ»: Վստահ եմ, որ նա ուրախ է և չի ափսոսում իր որոշման համար, բայց նա հիասթափված եմ, որ չարողացա համոզել ղեկավարությանը գնել կենտրոնական պաշտպանի, որը կարող էր 10-12 տարի մնալ և օգուտ տալ Մյունխենում»,- ասել է Սանյոլը RMC Sport-ին տված հարցազրույցում: