Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան և Վրաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի՝ անգլիական «Լիվերպուլ» տեղափոխության մասին։
«Սա շատ կարևոր և դրական լուր է վրացական ֆուտբոլի և դրա զարգացման համար։ Երկրին անհրաժեշտ են խաղացողներ, որոնք կխաղան լավագույն լիգաներում և լավագույն ակումբներում։ Եվ, իհարկե, Մամարդաշվիլիի՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը զարմանալի և շատ դրական լուր է ոչ միայն նրա, այլև ամբողջ վրացական ֆուտբոլի համար։ Հուսով եմ, որ սա ոչ միայն օրինակ կլինի, այլև նպատակ՝ շատ վրացի ֆուտբոլիստների համար քրտնաջան աշխատելու և նույն արդյունքի հասնելու համար»,– Սանյոլի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Մամարդաշվիլին 2024 թվականի ամռանը «Վալենսիայից» տեղափոխվեց «Լիվերպուլ», սակայն իր նախկին ակումբում վարձավճարով մնաց ամբողջ 2024/2025 մրցաշրջանի ընթացքում։ Այս ամռանը դարպասապահը միացավ Անգլիայի գործող չեմպիոններին։



























































