«Օռլանդո Փրայդի» և ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստուհի Ալեքս Մորգանը շարունակում է մարզվել, չնայած գտնվում է հղիության 9-րդ ամսում:
30-ամյա ամերիկացի հարձակվողը տեսանյութ է հրապարակել Instagram-ի էջում:
Մորգանն ԱՄՆ-ի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն է՝ 2015 և 2019 թվականներին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա 169 հանդիպման է մասնակցել և դարձել է 107 գոլի հեղինակ:
Ֆրանսիական «Լիոնի» կազմում նա Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի հաղթող է: Խաղացել է նաև ամերիկյան «Վեսթ-Կոստ», «Կալիֆորնիա Սթորմ», «Պալի Բլյուզ», «Վեսթերն Նյու-Յորք Ֆլեշ», «Սիեթլ Սաունդերս Ուիմեն» և «Պորթլանդ Տորնս» ակումբներում: