Marca-ի փոխանցմամբ՝ «Ռեալը» պատրաստվում է վերսկսել մարզումները, չնայած Իսպանիայում արտակարգ դրության ռեժիմին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին կկազմի ֆուտբոլիստների մարզումների ճշգրիտ օրացուցը՝ բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ երկուշաբթի «Բավարիան» և «Հոֆենհայմը» վերսկսել էին մարզումները։
Ավելի վաղ «Ռեալը» հայտարարել էր խաղացողների աշխատավարձի կրճատման մասին:



























































