«Հոֆենհայմի» առաջին թիմն այսօր վերադարձել է ու վերսկսել մարզումները:
Ալֆրեդ Շրյուդերը թիմը բաժանել է 2 հոգուց բաղկացած խմբերի և մարզումն անցկացրել խաղադաշտում ու մարզասրահում: Ամեն խմբի պարապմունք տևել է 2 ժամ: Մեծ ուշադրություն է դարձվել հիգիենայի պահպանման կանոններին: Մարզվելիս խաղացողները պահպանել են սահմանված սոցիալական հեռավորությունը: Վերականգնողական փուլ անցնող խաղացողների նկատմամբ առանձին ուշադրություն է եղել: Հիշեցնենք, որ վիրահատությունից հետո շարունակում է վերականգնվել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը:
«Մենք շատ ուրախ ենք կրկին հանդիպման համար: Մարզումների համար մենք օգտագործեցինք ամբողջ օրը, որպեսզի միաժամանակ խաղադաշտում շատ մարդ չլինի,-ասել է Հոֆենհայմի գլխավոր մարզիչը:
Վերջին անգամ «Հոֆենհայմը» միասնական մարզում անցկացրել էր մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ այսօր մարզումները վերսկսել էր նաև Մյունխենի «Բավարիան»: