Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ակումբում աշխատավարձերի նվազեցման մասին:
Աշխատավարձերի նվազեցմանը համաձայնել են բոլոր ֆուտբոլիստներբ ու «Արքայական ակումբի» բասկետբոլիստները, ինչպես նաև ղեկավարության անդամները:
Աշխատավարձերը կնվազեցվեն 10-20%-ով՝ կախված ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի ճակատագրից:
Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես աշխարհի գրեթե բոլոր մարզական միջոցառումները: Այս պահին Պրիմերայում 27 տուր է խաղացվել: Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ վաստակելով 58 միավորով: «Ռեալը» երկրորդ տեղում է և կատալոնացիներին զիջում է 2 միավորով: